Լրացրեք անանուն հարցումը

Այցելուների համար

Հայկական բժշկական ասոցիացիան և Սրտաբանների հայկական ասոցիացիան Գերճնշման միջազգային միության և Համաշխարհային գերճնշման լիգայի հետ համատեղ իրականացնում են զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված ակցիա:

Աշխարհի 100 երկրներում Մայիսի 16-ը ակցիայի մեկնարկն է, որով նախատեսվում է 25 միլիոն անձանց մոտ իրականացնել զարկերակային ճնշման չափում, դրանով իսկ նպաստելով զարկերակային գերճշման վաղ հայտնաբերմանն ու արդյունավետ կանխարգելմանը: Հայաստանը ևս ներառված է այն երկրների ցանկում, որտեղ իրականացվելու է այս սկրինինգային ծրագիրը:

Սա Հայաստանի համար բացառիկ միջոցառում է, որը չունի իր նախադեպը և կարևորվում է այն հանգամանքով, որ սրտանոթային հիվանդացության և մահացության ամենատարածված և ամենալրջագույն ռիսկի գործոնի՝ զարկերակային գերճշման վաղ հայտնաբերման ու արդյունավետ բուժման արդյունքում հնարավոր է պահպանել առողջությունը և ապրել երկար ու լիարժեք կյանքով:

Հրավիրում ենք հայաստանաբնակ 18 տարեկանից բարձր ազգաբնակչությանը մասնակցելու այս կարևորագույն ակցիային և իրականացնել իրենց զարկերակային ճնշման չափումն ու լրացնել այս անանուն հարցումը
Մինչ չափումներն իրականացնելը, խնդրում ենք ծանոթանալ զարկերակային ճնշման ճշգրիտ չափման նվազագույն կանոներին, որից հետո 1 րոպե ընդմիջումներով երեք անգամ ինքնուրույն չափելով ճնշումը և գրանցել համապատասխան հղումով:

Ձեր կողմից մասնակցությունը կամավոր է և ամբողջովին անանուն է և տվյալների ներմուծումից հետո