Լրացրեք անանուն հարցումը

Այցելուների համար

9 ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Պահպանեք նորմալ քաշը – միայն սա, կարող է արդեն բավարար լինեն զարկերակային ճնշման մակարդակի նորմալացման համար: Ավելցուկային քաշի առկայության պարագայում անհրաժեշտ է նվազեցնել քաշը մինչև մարմնի քաշի գործակիցը (ՄՔԳ) < 25 կգ/մ2: ՄՔԳ հաշվարկվում է մարմնի քաշը (կգ) բաժանելով հասակի (մ) քառակուսու վրա:
  2. Ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը մոտավորապես շաբաթական 150 րոպե: Ընդ որում այս ժամանակահատվածը պետք է բաժանել օրերի վրա և ֆիզիկական ակտիվությունը պետք է ուղեկցվի քրտնարտադրության առաջացմամբ, շնչառության, սրտի զարկերի արագացմամբ, որպեսզի լինի արդյունավետ:
  3. Ամեն օր ընդունեք ավելի շատ մրգեր և բանջարեղեն` այնպիսի համամասնությամբ, որ ստանաք անհրաժեշտ քանակով սննդանյութեր, ընդունեք քիչ շոգեխաշած կամ հում վիճակում, խուսափեք տապակած սննդից: Նախապատվությունը տվեք բանջարեղեններին, այսինքն մրգերի համեմատ մոտ 5 : 1 հարաբերությամբ:
  4. Նվազեցրեք կերակրի աղի քանակը: Պետք է միշտ հիշել, որ աղ պարունակում են բոլոր կիսաֆաբրիկատները, մեծ քանակությամբ հացը և հացահատիկային սննդամթերքները, այդ պատճառով միշտ պետք է կարդալ սննդամթերքների բաղադրությունը պիտակի վրա: Ցանկալի է, որ օրվա ընդունած աղի քանակը չգերազանցի 3 գ-ը:
  5. Բացի դա սննդամթերքների պիտակի վրա պետք է կարդալ ճարպերի և շաքարի պարունակությունը: Հատկապես պետք է խուսափել հիդրոգենիզացված ճարպերի (տրանս-ճարպեր) և ածխաջրերի (գլյուկոզա, սախարոզա, ֆրուկտոզա) մեծ քանակներից: Նվազեցրեք կոնսերվացված և կիսաֆաբրիկատ սննդի քանակը: Ավելի շատ օգտագործեք ձկներ, ծովամթերքներ:
  6. Թողեք ծխելը: Ծխողների մոտ անոթների խցանումներն առաջանում են ավելի արագ և առողջական այլ խնդիրները նույնպես: Ճնշման և անոթազարկի բարձրացում առաջանում է յուրաքանչյուր ծխելուց 15-20 րոպե հետո:
  7. Նվազեցրեք կոֆեինի քանակի ընդունումը: Հիշեք, որ այն պարունակվում է ոչ միայն թեյի կամ սուրճի մեջ այլ նաև էներգետիկ ըմպելիքներում:
  8. Մի ընդունեք չափից ավելի ալկոհոլային խմիչքներ: Սահմանափակվեք թույլատրելի քանակով:
  9. Սովորեք հանել նյարդային լարվածությունը, քանի որ ստրեսը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը: Հնարավորինս խուսափեք ստրեսային իրավիճակներից: Աշխատանքից դուրս մի մտածեք աշխատանքի մասին: